Ստամբուլի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում հրաձգության հետևանքով վիրավորվել է 5 մարդ. Vesti.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է CNN Turk հեռուստաալիքը:
Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել. վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:
Ըստ DHA գործակալության՝ սրճարանի այցելուների վրա մոտոցիկլներից կրակ են բացել երկու անհայտ անձինք: Ոստիկանության հաղորդմամբ՝ միջադեպը կարող է կապված լինել երկու պատերազմող ավազակախմբերի հետ: