տուն Լուրեր Հրաձգություն Լաս Վեգասում. կան զոհեր, տասնյակ վիրավորներ (տեսանյութ)

Հրաձգություն Լաս Վեգասում. կան զոհեր, տասնյակ վիրավորներ (տեսանյութ)

126
0

1028169030

Լաս Վեգասում՝ խոշոր խաղատներից մեկի մոտակայքում, հրաձգություն է տեղի ունեցել. հաղորդում է NTV-ն:

Նախնական տվյալով՝ միջադեպի հետևանքով վիրավորվել է առնվազն 20 մարդ, զոհերի թիվը 2-ն է:

12 վիրավորի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ականատեսներին, հայտնում են, որ անհայտ անձի կողմից իրականացված կրակահերթը եղել է ինտենսիվ:

Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ անհայտ անձը կրակ է արձակել Mandalay Bay Hotel հյուրանոցային համալիրի պատշգամբներից մեկից. հարձակվողի թիրախում եղել են քանթրի երաժշտության փառատոնի այցելուները: