տուն Արցախ Հրադադարի ռեժիմը, կարծես թե, պահպանվում է. ՊԲ խոսնակ

Հրադադարի ռեժիմը, կարծես թե, պահպանվում է. ՊԲ խոսնակ

148
0

krak

«Այսօր Ժամը 12:00-ից հետո տեղ-տեղ կրակոցներ լինում են, բայց ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը, կարծես թե, պահպանվում է»,- Araratnews.am-ին հայտնեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

ՊԲ խոսնակի փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը ֆիքսում է եւ պատասխան կրակոցներ չի արձակում:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու մասին, քանի որ այս պահին բանակցային գործընթացներ են. Վիեննայում հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:

Շողիկ Գալստյան