տուն Լուրեր Հրաչյա Հարությունյանին կտեղափոխեն ՀՀ. հարազատները տեղեկացել են ԱՆ-ից

Հրաչյա Հարությունյանին կտեղափոխեն ՀՀ. հարազատները տեղեկացել են ԱՆ-ից

110
0

hrachya-harutyunyan-472x265

Մոսկվայի դատարանի կողմից 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին այս տարի կհանձնեն  Հայաստանին: Հարազատներին այս մասին տեղեկացրել են Արդարադատության նախարարությունից:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 2013 թ  հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ։ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսին:  Նա ընդունել էր իր մեղքը:

Ի դեպ,  այս տարիների ընթացքում  տան անդամները չեն տեսել նրան, իսկ առողջության վերաբերյալ տեղեկություններ ստանում են փաստաբանից եւ այնտեղ ապրող իրենց բարեկամներից։

a1plus.am