Արդեն 4 տարի անազատության մեջ գտնվող վարորդ Հրաչյա Հարությունյանի թեման կքննարկվի Արդարադատության փոխնախարարի հետ:
«Ա1+»-ի հետ զրույցում Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը, տեղեկացրեց, որ երեքշաբթի օրը տեղի է ունենալու հանդիպումը: Նա ենթադրում է, որ արտահանձնման հարցն են քննարկելու:
Ռուսաստանի Տամբով քաղաքի գաղութում գտնվող Հրաչյա Հարությունյանը 2013 թ հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ բեռնատարով բախվել էր ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր մահացել։ Նա դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: