տուն Լուրեր Հրաչյա Հարությունյանը պատիժը կկրի բաց ռեժիմով

Հրաչյա Հարությունյանը պատիժը կկրի բաց ռեժիմով

141
0

2013 թ․ հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանն այսօրվանից պատժի մնացած մասը կկրի բաց տիպի ռեժիմով: Այս մասին Ararartnews.am-ը տեղեկացավ Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանից:

Բաց ռեժիմով պատիժը կրող անձինք մի շարք հնարավորություններից են օգտվում: Մասնավորապես, անձը աշխատանք գտնելու դեպքում կարող է ՔԿՀ-ից դուրս գնալ իր աշխատանքին, սակայն վերադառնալ սահմանված ժամից ոչ ուշ: Բաց ռեժիմով  պատիժը կրող դատապարտյալները հնարավորություն ունեն կարճատև արձակուրդ գնալ:

Գոռ Ղլեչյանի խոսքով՝ Հրաչյա  Հարությունյանն արդեն  բաց ռեժիմով պատիժը կրողների համար նախատեսված տեղամասում է:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ