Առաջիկա հարյուր տարիների ընթացքում Ճապոնիայի կյանքը պարալիզացնելու ունակ հրաբխի ժայթքման հավանականությունը 1% է: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ նման կարծիքի են Կոբեի համալսարանի գիտնականները:
«Դրա հավանականությունը կարելի է գնահատել՝ հաշվի առնելով, որ Ճապոնիայում հրաբխային կոնի հուժկու ժայթքումը կարող է տեղի ունենալ ամեն պահի: Վատագույն դեպքում այն կարող է կաթվածահար անել 120 միլիոն մարդու կյանքն ու գործունեությունը», — նշվում է զեկույցում:
Ուսումնասիրողները նշում են, որ Ճապոնիայի տարածքում կենտրոնացած են երկրագնդի բոլոր հրաբուխների 7%-ը, այդ պատճառով շատ կարևոր է, որ ճապոնացիները համապատասխան գիտելիքներ ունենան ու կարողանան գնահատել դրա ռիսկերը»:
«Խոշոր երկրաշարժը կարող է Ճապոնիային ահռելի վնաս հասցնել: Սակայն եթե ուռեղ երկրաշարժը կարող է առավելագույնը 300 հազար մարդու կյանք խլել, ապա հրաբխի ժայթքումը բառացիորեն կարող է ոչնչացնել Ճապոնիան», — նշում են հետազոտողները: