Երեկ հայտնի դարձավ, որ Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը պաշտոնին հրաժեշտ է տալիս: Մարզպետի պաշտոնում նրան կփոխարինի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Արթուր Խաչատրյանը։
Araratnews.am-ը փորձեց արդեն նախկին մարզպետից հետաքրքրվել` ինչո՞վ էր պայմանավորված իր պաշտոնանկությունը, եւ ի՞նչ խնդիրներ հասցրեց լուծել Սիմոնյանն իր պաշտոնավարման ընթացքում:
Մարզպետը, սակայն, ժամանակ խնդրեց, ասաց՝ երկուշաբթի օրը կպատասխանի բոլոր հարցերին:
Պարո´ն Սիմոնյան, Աղվան Վարդանյանն ասել է՝ Ձեզ անգործ չեն թողնի, ի՞նչ պաշտոն եք զբաղեցնելու:
Հանդիպման ժամանակ էդ նույն բանն ինձ են փոխանցել, բայց հայտնի չէ, թե ի´նչ պաշտոնի մասին է խոսքը:
Այսինքն` Դո՞ւք էլ եք անտեղյակ, թե Ձեզ ո´ւր են գործուղում:
Այո´:
Ինչ առաջարկ էլ լինի` կհամաձայնե՞ք:
Ինձ թվում ա՝ մարդը ինչ-որ մի տեղ էլ նաեւ… Ես չգիտեմ՝ ի´նչ կառաջարկվի, երբ առաջարկվի, այդ ժամանակ էլ իմ դիրքորոշումը կասեմ:
Կուզեի՞ք մնալ Ձեր պաշտոնում:
Երկուշաբթի կասեմ, էլի: