տուն Լուրեր Հովհաննիսյանն ու Բոնդարենկոնˋ իրենց լավագույն գոլերի մասին

Հովհաննիսյանն ու Բոնդարենկոնˋ իրենց լավագույն գոլերի մասին

86
0

30520

Այսօր ֆեյսբուքյան ասուլիսի հյուրերն էին հայկական ֆուտբոլի լեգենդներ Խորեն Հովհաննիսյանն ու Սերգեյ Բոնդարենկոն: Մարտի 28-ին տեղի ունեցավ ԽՍՀՄ — Աշխարհի հավաքական հանդիպումըˋ նվիրված Խորեն Հովհաննիսյանի տարեդարձի տոնական երեկոյին:

«Իմ կարծիքով տոնը հաջողվեց: Խաղը ոչ-ոքի ավարտվեց, ու դեռ խաղից առաջ էլ շատ էին խոսակցություններն այն մասին, որ խաղը բեմականցված էր, մինչդեռ, ես վստահեցնում եմ, որ ոչ մի պայմանավորվածություն չկար: Ճիշտ է, արագությունը գուցե այն չէր, բայց ամեն ինչը իրական խաղ էր»,- նշեց Հովհաննիսյանը:

Մինչդեռ, Սերգեյ Բոնդարենկոն նկատեց, որ հանդիպման մեջ ամեն ինչ տեղին էր՝ թե´ խաղը, թե´ արագությունը:

Ասուլիսի ժամանակ Բոնդարենկոն և Հովհաննիսյանը հիշեցին իրենց լավագույն գոլային պահերը: «Ֆուբոլը շատ հետաքրքիր բան է, խաը խաղ է մնում, բայց ֆուտբոլի ակորդային մասը գոլն է: Ես 32 գոլ եմ խփել Արարատի կազմում, և մեծ մասը՝ հեռվից: Ես կենտրոնացած էի հեռվից գոլեր խփելու վրա և մարզվում էի այդ ուղղությամբ»,-նշեց Բոնդարենկոն:

Հիշելով իր լավագույն գոլային պահերըˋ Հովհաննիսյանն առանձնացրեց Օլիմպիական խաղերին և Աշխարհի առաջնությանն իր խփած գոլերը: Լեգենդար ֆուտբոլիստի համար առանձնահատուկ է հատկապես 1982 թվականը, երբ տարվա լավագույն գոլը ճանաչվեց հենց իր գոլը:

Այն հարցին, թե ի՞նչն  է պակասում  հիմա մեր հավաքականին՝ Բոնդարենկոն պատասխանեց, որ հիմա ավելի քան երբևէ կան բոլոր նախադրյալներն ու հնարավորությունները լավ խաղ կազմակերպելու համար, մինչդեռ յուրաքանչյուր ֆուտբոլիստ նախ պետք է իր ժողովրդի համար խաղա, լինի նրան նվիրված,  հետո նոր մտածի իր սեփական կարիերայի մասին:

Անդրադառնալով Հայաստան-Ալբանիա խաղինˋ Հովհաննիսյանն ընդգծեց, որ Հայաստանի հավաքականը լավ սկսեց խաղը, իսկ թե ինչ կատարվեց խաղի ընթացքում արդեն ֆուտբոլիստների ներքին խոհանոցն է և դժվար է բացատրել:

Վարդուհի Ստեփանյան