տուն Լուրեր Հովհաննես Մարգարյանըˋ սահմանամերձ շրջաններին հարկային արտոնություններ տրամադրելու մասին

Հովհաննես Մարգարյանըˋ սահմանամերձ շրջաններին հարկային արտոնություններ տրամադրելու մասին

104
0

Margaryan-Hovhannes1-472x265

Այսօր Ազգային ժողովի նիստին ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն իր ելույթում անդրադարձավ սահմանամերձ գյուղական համայքներին հարկային արտոնություններ տրամադրելու մասին օրենսդրական նախաձեռնությունների փաթեթին:

«Մենք ուզում ենք հարկային դաշտում կոշտ ֆինանսատնտեսական քաղաքականությունից ավելի մեղմ քաղաքանության անցնել: Անդրադառնալով շրջանառության հարկին ասեմ, որ մենք բոլորս կողմ ենք, որ շրջանառության հարկը իջներ: Երբ իջավ մենք տեսանք, թե ինչ առաջացավ: Քաղաքացիները դժգոհեցին փաստաթղթաշրջանառությունից: Մենք կարող ենք այս քայլը կատարել սահմանափակ գյուղական համայնքներում, որոնք կզբաղվեն փոքր և միջին բիզնեսով: Բայց շատերը տեղյակ չեն, որ շրջանառության հարկով աշխատող օբյեկտների համար գյուղատնտեսական ապրանքները փաստաթղթավորում չեն պահանջում: Սահամամերձ համայնքներւոմ հիմնականում ինչ պետք է վաչառվի, գյուղատնտեսական մթերք: Բացի այդ սահմանամերձ գյուղերում մի հատ դոմիկ է դրված և մարդկանց անունները ցուցակագրվում է: Քաղաքացին անընդհատ ձեռք բերում ապրանքը, չի վճարում, որպեսզի սպասի գումար ստանա, կամ դրսից խոպան գնացած տան անդամները գան պարտքերը փակեն: Այսինքն մենք պետք է առանձնացնենք այդ մոտեցումը ընդհանուր մոտեցումից  շրջանառությամբ աշխատող օբյեկտներից»,-ասում է Մարգարյանը: