տուն Լուրեր Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում կմրցի կուբացի բռնցքամարտիկի հետ

Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում կմրցի կուբացի բռնցքամարտիկի հետ

122
0

2237

Համբուրգում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ վաղը կմեկնարկեն կիսաեզրափակիչ մենամարտերը:

Հայաստանի հավաքականից պայքարը շարունակում է միայն Եվրոպայի գործող չեմպիոն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Եզրափակիչ անցնելու համար հայ բռնցքամարտիկը կմենամարտի Կուբայի ներկայացուցիչ Էնդի Գոմես Կրուզի հետ:

Երեկ քառորդ եզրափակչում հաղթանակից հետո Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել:

Կիսաեզրափակիչ մենամարտերը Երեւանի ժամանակով կսկսվեն 20:00-ից: