Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս օրերին ԱՄՆ-ում է գտնվում ..Պլյուս մինուս.. ներկայացման ողջ ստեղծագործական կազմը: Խումբն արդեն հանդես է եկել մեկ համերգով, եւս մեկը պատրաստվում է տալ փետրվարի 26-ին: Ներկայացումների արանքում առաջացած ազատ օրերին դերասան Հովհաննես Ազոյանը լավ ժամանակ է անցկացնում իր ամերիկաբնակ ընկերների հետ, ինչի մասին վկայում են նրա հրապարակած լուսանկարները: