Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին TASS գործակալությանն ասել են Կահիրեի զինվորական հոսպիտալի աղբյուրները, ուր ներկայում գտնվում է Մուբարաքը:
Նախօրեին Մուբարաքը կորցրել է գիտակցությունը, և բժիշկները մեծ դժվարությամբ կարողացել են ուշքի բերել նախկին ղեկավարիին: Իրավիճակն այնքան բարդ է եղել, որ հիվանդանոց է կանչվել նրա հարազատներից մեկը: Կահիրեում ասեկոսեներ են շրջում նրա մահվան կամ կոմայի մեջ լինելու մասին:
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ դատարանն արդարացրել էր նախկին նախագահին: Նրան մեղադրում էին պետական միջոցները հափշտակելու, ինչպես նաև 2011 թվականի հեղափոխության ժամանակ ցուցարարներին գնդակահարելու հրաման տալու մեջ: