Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանը պնդում է, որ առնչություն չունի նախորդ տարվա հունիսին Էջմիածնում գտնվող իր առանձնատնից հայտնաբերված զենք-զինամթերքի հետ։
«Դրանով զբաղվում են ԱԱԾ-ն ու քննչական մարմինները։ Ես ընդհանրապես կապ չունեմ, ես ստեղ տուրիստ եմ եկել 10 օրով, եկել եմ երկիր, դա հորս տունն է, որտեղ երեք եղբայր ենք ապրում, ու ապրում է 50 հատ ախռանա, որը պահում է մեզ, իրենք կպարզեն, դա ում զենքն է եղել, խնդրում եմ՝ դա մի վերագրեք մեզ»,- ասաց նա։
Ասատրյանը նշեց, որ վերջին 25 տարիներին մշտապես բնակվել է արտերկրում, 11 ամիս է՝ Հայաստանում է ապրում և խորհուրդ տվեց սպասել մինչև տարվա վերջ՝ տեսնելու, թե ինչ է արել Արթուր Ասատրյանը․ «Սուտ հերյուրանքներ են տարածում իմ մասին»։