տուն Լուրեր Հորդորում են Սևանից ջուր չխմել․ այն խմելու որակի ջուր չէ․ Նունե Բակունց

Հորդորում են Սևանից ջուր չխմել․ այն խմելու որակի ջուր չէ․ Նունե Բակունց

151
0

Սևանի ջուրն իսկապես շատ մաքուր է շատ ու շատ տեղերի ջրերից, բայց, այնուամենայնիվ, այն խմելու որակի ջուր չի և չի կարող լինել: Այս մասին խորհրդարանում քննարկման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը՝ հորդորելով Սևանից ջուր չխմել:

«Ուրիշ բան է, որ կարող է կոնկրետ մեկ-երկու անձ, որոնք միշտ էդտեղ ապրում են, այդ ֆլորային սովոր են կամ ուժեղ իմունիտետ ունեն, բայց խնդրում եմ՝ կոչ մի արեք, որ դուք Սևանի ջրից խմում եք ու այդտեղ վտանգ չկա, որովհետև դրան ոչ պատրաստ մարդիկ կարող են գալ, տուրիստները կարող են ջուրը խմել և հիվանդանալ»,-  ասաց նա:
Նա նկատեց, որ նախարարության հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այս պահին ջրի թունավորում չկա: