տուն Լուրեր Հորդորում եմ դավադրության տեսություններ չփնտրել․ «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ

Հորդորում եմ դավադրության տեսություններ չփնտրել․ «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ

139
0

Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում հավաստիացնում է՝ իրենց կուսակցության գրասենյակի դիմաց տեղի ունեցած դանակահարության միջադեպը քաղաքական որևէ ենթատեքստ չունի: Նա մասնավորապես գրել է․

«Ինչպես արդեն տեղեկացրել եմ, այսօր «Ազատ Հայրենիք» կուսակցության գրասենյակի դիմաց տեղի է ունեցել դանակահարության միջադեպ: Մամուլի արձագանքը գուցե բնական ենթադրությամբ հակված էր այն կապելու Արայիկ Հարությունյան — Սամվել Բաբայան հարաբերություններում վերջին զարգացումների ու դրանց մեկնաբանությունների հետ, սակայն որպես «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ՝ հավաստիացնում եմ, որ այս միջադեպը քաղաքական որևէ ենթատեքստ չունի: Դեպքը տեղի է ունեցել երկու քաղաքացիների միջև կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում: Ուստի, հորդորում եմ դավադրության տեսություններ այստեղ չփնտրել:

«Ազատ Հայրենիք» կուսակցությունը հանրությունը չի բաժանում յուրայինների և օտարների: Կոչ ենք անում բոլորին հանդարտություն պահպանել, իսկ միջադեպի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կպարզեն իրավապահ մարմինները»: