տուն Քաղաքական Միջազգային Հորդանանի ճամբարներում ահաբեկիչներ են պատրաստում. Սիրիայի ԱԳՆ ղեկավար

Հորդանանի ճամբարներում ահաբեկիչներ են պատրաստում. Սիրիայի ԱԳՆ ղեկավար

86
0

2015-03-23t112332z-332425380-gf10000035604-rtrmadp-3-yemen-security-1-762x428

Սիրիայի իշխանություններին «չեն զարմացրել» Հորդանանի տեղեկատվության պետնախարար Մուհամեդ ալ-Մումանիի այն խոսքերը, թե թագավորության տարածքում Սիրիայի զինված ընդդիմությունը գրոհայիններ է պատրաստում։ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը նշել է, որ այս հայտարարությունն իրենց համար նորություն չէ։

«Մենք մշտապես բարձրաձայնել ենք այն մասին, որ Հորդանանի տարածքում ահաբեկիչների համար գործող մարտական պատրաստության ճամբարներ կան, և նրա (ալ-Մումանիի — խմբ.) հայտարարությունը միայն ապացուցում է դա», — ասել է սիրիացի նախարարը։

Մուալեմը ընդգծել է, որ իրենց համար, այսպես կոչված, չափավոր ընդդիմության և գրոհայինների միջև որևէ տարբերություն չկա։

«Բոլոր նրանք, ովքեր զենք են բարձրացրել Սիրիայի կառավարության դեմ, մեզ համար ահաբեկիչներ են», — եզրափակել է նա։