Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Լյան Չժենյին հրաժարվել է հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը: Հիշեցնենք, որ նման պահանջ էին հանդես բերել քաղաքի կենտրոնում հավաքված բողոքի ցույցի մասնակիցները:
Վերջիններս մի քանի օր է, ինչ շրջափակել են քաղաքի մի շարք շրջաններ՝ պահանջելով Հոնկոնգի ղեկավարության հրաժարականն ու պնդելով, որ անցում կատարվի դեպի իշխանության ժողովրդավարական համակարգը:
Հիշեցնենք որ ինքնավարությունում չեն դադարում Չինաստանի կենտրոնական իշխանությունների դեմ բողոքները, որոնք սկսվել էին այն բանից հետո, երբ պաշտոնական Պեկինը փորձել էր միջամտել 2017թ.-ին կայանալիք տեղական ընտրություններին: Հայտնի է նաև, որ վերջին օրերի ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է մի քանի տասնյակ մարդ, մեծ թվով ցուցարարներ ձերբակալվել են։