Ճապոնական Honda Motor մեքենաշինական կոնցեռնը Չինաստանի լուսնային Նոր տարուց հետո կհետաձգի Չինաստանի Շանհայ քաղաքի մերձակայքում մոտոցիկլետային երկու գործարանների աշխատանքները՝ մահացու կորոնավիրուսի տարածման պատճառով:
ճապոնական Asahi թերթի հաղորդած տեղեկության համաձայն Չինաստանում, ավանդական Ամանորի տոնակատարությունը տևում է հունվարի 25-ից փետրվարի 3-ը:
Honda-ն որոշել է հետաձգել արտադրության վերսկսումը մինչև փետրվարի 10-ը՝ Չինաստանի իր երկու գործարաններում, որոնք միասին արտադրում են տարեկան մոտ 850 հազար մոտոցիկլետ:
Մինչդեռ, Ճապոնիայի իշխանությունները հաստատել են նոր կորոնավիրուսով վարակվելու դեպքի մասին: Վարակված քաղաքացին վերջերս չի այցելել Չինաստան:
Պարզվել է, որ նա ավտոբուսի վարորդ է աշխատել, ով զբոսաշրջիկներին տեղափոխել է տարեսկզբին Չինաստանի Ուհան քաղաքից, որտեղից սկսվել էր մահացու վիրուսի տարածումը: