Հոլիվուդյան դերասան Քրիստիան Բեյլը հրաժարվել է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի ամսին ֆիլմում կատարել գլխավոր դերը։ Ֆիլմը նկարահանվելու է Ուոլթեր Այզեքսոնի գրքի հիման։ Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը։
Նման որոշման պաշտոնական պատճառը չի նշվում, սակայն աղբյուրին հայտնի է դարձել, որ «Բեյլը հակասական զգացմունքներ ուներ այս կապակցությամբ և, երկար մտորումներից հետո, որոշել է հրաժարվել դերից»։ Ֆիլմի նկարահանումները մեկնարկում են 2015 թվականի գարնանը։ Ֆիլմի ռեժիսորն է Դենի Բոյլը, սցենարի հեղինակը՝ Աարոն Սորկինը։
Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի դերը կկատարի Սեթ Ռոգենը։