տուն Լուրեր Հոկտեմբերի 27-ի գործով կալանավորվածին մեդալ տալը սրբապղծություն էր

Հոկտեմբերի 27-ի գործով կալանավորվածին մեդալ տալը սրբապղծություն էր

154
0
Hayk
Սերժ Սարգսյանը  նախօրեին «Մովսես Խորենացու» մեդալ է տվել  ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին :
Հոկտեմբերի 27-ից օրեր առաջ պարգևատրել մի անձի, ով եղել է Հոկտեմբերի 27-ի գլխավոր կասկածյալներից, մեղմ ասած, սրբապղծություն է:
 «Իրավունք եվ միաբանություն» խմբակցության գլխավոր մասնագետ Սեդրակ Վարդանյանը Հոկտեմբերի 27-ի դեպքի կապակցությամբ իր ցուցմունքում ասում է. «Բաբուխանյանն ասաց, որ վերադառնում է դահլիճ: Ասաց՝ ես այնտեղ պետք եմ, սակայն մենք չիմացանք, թե նա կոնկրետ ինչ պետք է անի, բայց ենթադրում եմ, որ նա, այսպես ասած, կապավոր է…» (հ. 8, գ.թ. 118-121):

Կարդալով Բաբուխանյանի ցուցմունքները՝ պարզ է դառնում նաև, որ հենց նրա հետ է ԱԺ դահլիճ մտնելուց և կրակոցներից հետո կապվում Նաիրի Հունանյանը: «Նաիրին ինձ դիմեց, ասելով՝ Հայկ, դու ինձ ճանաչում ես, և ասաց, որ ինչ-որ արել է, արել է ազգի համար, և ասաց, որ ես պատգամավոր Արմենի հետ գնամ՝ դրսում ասեմ, որ գրոհ չանեն, հակառակ դեպքում դահլիճում շատ զոհեր կլինեն: Ես առաջարկեցի վիրավորներին տեղափոխել և դուրս եկա, որի ժամանակ նկատեցի սպանված ընկած վիճակում Ռ. Միրոյանին, իսկ հետագայում նաև Լ. Պետրոսյանին»:

Բացի այդ, Հունանյանը հենց Բաբուխանյանին է հանձնարարություններ տվել զանգահարել Արտաշես Գեղամյանին, Հրանտ Խաչատրյանին, Սամվել Բաբայանին և այլոց: «Նա պահանջում էր, որ ես զանգեմ Ա. Գեղամյանին, Հ. Խաչատրյանին, Ա. Հարությունյանին, ցանկանում էր խոսել Տ. Նաղդալյանի և ուրիշների հետ, բոլորին չեմ հիշում: Ես փորձեցի զանգել Ա. Գեղամյանին, սակայն այդ ընթացքում ինձ զանգեցին Հ. Խաչատրյանը և Ա. Գեղամյանը, որոնք շատ էին անհանգստացած կատարվածով, և հարցնում էին՝ ինձ վրա կրակե՞լ են, վիրավո՞ր եմ, ի՞նչ է կատարվում: Ես ասել եմ, որ վիրավոր չեմ, և որ ահաբեկիչներից ճանաչել եմ Ն. Հունանյանին: Այլևս ոչ մեկին չեն զանգել»:

Բաբուխանյանի ցուցմունքներից այնուհետև պարզ է դառնում, որ Հունանյանը իրեն բազմաթիվ այլ հանձնարարություններ ու առաջադրանքներ է տվել, նրա հեռախոսով խոսել է տարբեր անձանց ու պատգամավորների հետ: Այլ կերպ ասած՝ Բաբուխանյանը Հունանյանի միակ վստահելի մարդն է եղել ԱԺ-ում:

Թեև Բաբուխանյանը կալանավորվեց, սակայն կարճ ժամանակ անց ազատ արձակվեց, ինչպես որոշ այլ հայտնի գործիչներ:

 

Արմեն Մկրտչյան