«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարպետյանը, araratnews.am-ի հետ զրույցում խոսելով հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին, ասաց` կազմակերպիչները չեն պատժվել, պատժվել են կատարողները:
«Այն, ինչ կատարվեց, արտաքին ուժերի կողմից էր կազմակերպված` ներքին չեզոքության պարագայում, այսինքն`այն մարդիկ, որոնք պետք է չեզոքացնեին, հետևեին` նման բան չլիներ, ըստ իս, իրենց ամենաքիչը չեզոք են պահել»,-ասաց Արամ Կարապետյանը:
Հարցին, դա՞ էր պատճառը, որ կազմակերպիչները չբացահայտվեցին՝ Արամ Կարապետյանն ասաց` այո:
«Դատելով աշխարհում կատարվող նմանատիպ ողբերգական գործողությունների ընթացքից` կարելի է ենթադրել, որ այդ ուժերը դեռ շատ ուժեղ են և քաղաքական առումով շատ բարդ է մինչև վերջ բացահայտել»,- նշեց Արամ Կարապետյանը:
Ինչպես նշեց Արամ Կարապետյանը, հոկտեմբերի 27-ին Հայաստանը կորցրեց «իշխանության հայերին», նրանց, ովքեր կարող էին Հայաստանը ուժեղացնելու ճանապարհը բռնել: