1999 -ի հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից անցել է 15 տարի:
Ազգային Ժողովում հերթական նստաշրջանի հարց ու պատասխանի ժամանակ կազմակերպված ահաբեկչության հետևանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Մանուկյանը, ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրումանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներˋ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը:
Բուն գործողությունը տեղի է ունեցել երեկոյան ժամը 17-ի մոտ, երբ դահլիճ են ներխուժել զինված մարդիկ (Նաիրի Հունանյան, Կարեն Հունանյան, Էդուարդ Գրիգորյան, Վռամ Գալստյան, Դերենիկ Բեջանյան) և կրակ բացել՝ հիմնական թիրախ ընտրելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին ու վարչապետ Վազգեն Սարգսյանին։ Նրանք և Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրումյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը տեղում զոհվել են, ծանր վիրավորվել է Անդրանիկ Մանուկյանը։
Ահաբեկիչների խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանից պահանջել է հեռուստատեսությամբ ուղիղ եթերով ելույթ ունենալու հնարավորություն և արդար դատի երաշխիքներ, որոնք չեն տրվել։ Հոկտեմբերի 28-ին ձեռնարկվել են պատանդներին ազատագրելու գործողություններ, զինված ահաբեկիչները ձերբակալվել են:
Ահաբեկչությունը իրականացրած ահաբեկիչների դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ։ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման