ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը բացահայտվել է:
«Նրանք, ովքեր խոսում են չբացահայտված լինելու մասին, մերժում են մի ամբողջ իրողություն: Այլ բան, որ կարող է որոշ փաստեր ի հայտ չեն եկել, բայց գործի ողջ քննությունը գտնվում էր զոհվածների հարազատների ձեռքին: Այդ պայմաններում մի քիչ համարժեք չէ ասել, որ չի բացահայտվել»,- ասում է նա:
Հայրիկյանը պնդում է. գործի քննությանն ինքը բավական լավ ծանոթ է, այն ընթացել է խախտումներով:
«Ես, որ բավական խորը ծանոթ եմ, որովհետև այն ժամանակ մարդու իրավունքների պաշտպանն էի, գիտեմ, որ քննության նախնական փուլն ընթանում էր խախտումներով»: