տուն Լուրեր Հոկտեմբերի 17-ին հնարավոր է աղետալի երկրաշարժ գրանցվի, բայց՝ ոչ Հայաստանում. աստղաբան

Հոկտեմբերի 17-ին հնարավոր է աղետալի երկրաշարժ գրանցվի, բայց՝ ոչ Հայաստանում. աստղաբան

114
0

f5495295dbd5d9_5495295dbddb9

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

ՎաղըˋՀոկտեմբերի 17-ին հնարավոր է երկրաշարժ տեղի ունենա, որը կխլի մոտավորապես 40 մլն մարդու կյանք: Այս մասին հայտարարել է Լոնդոնի համալսարանի միջուկային ինժեներ Մեհրան Քեշեն: Գիտնականն իր հայտարարության մեջ նշել է, որ հզոր ցնցման հետևանքով ճեղք կառաջանա Հյուսիսային և Հարավային Ամերիկաների միջև և երկրաշարժի պատճառով կկործանվեն Մեքսիկան և Մեքսիկական ծոցը, ինչպես նաև կորուստներ կկրեն Չինաստանը, Ճապոնիան և Կարիբյան կղզիները:

Վաղվա երկրաշարժի հավանականության մասին խոսեցինք աստղաբան, ֆիզիկոս Էլյա Հովհաննսիյանի հետ, ով ևս կարծում է, որ այն կողմերում, հավանական է, լինի երկրաշարժ. «Իրենց մոտ հնարավոր է, որ երկրաշարժ լինի, դա բնական է: Էդ կողմերում սպասվում է, բայց պարտադիր չէ, որ լինի»:

Մեզ հետ զրույցում աստղաբանը նշեց, որ Հայաստանում  մոտակա 70 տարում նմանատիպ կործանիչ  երկրաշարժեր չեն գրանցվի.«Հայաստանի համար դեռևս անհանգստանալու կարիք չկա, ամեն ինչ լավ է: Մինչև 2086 թվականը մեր երկրի համար բացասական ոչինչ չի լինի, Հայաստանը հիմա բարձրադիր վիճակում է, սրանից լավ չի լինում»:

Էլյա Հովհաննիսյանի հավաստմամբ՝ Հայաստանի համար վատ ժամանակաշրջանը կսկսվի 2086 թվականից, բայց միանգամից ոչինչ չի լինի, ամեն ինչ աստիճանաբար կլինի: