տուն Հասարակություն Բժիշկ Հոգեկան առողջության խնդիրների մասին խոսում է մասնագետը

Հոգեկան առողջության խնդիրների մասին խոսում է մասնագետը

135
0

 

հոգեկան-առողջության-միջազգային-օր

Հազիվ թե կարելի է տարբերակել հայի և ոչ հայի հոգեկան խնդիրները,- ասում է հոգեբանական գիտությունների դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը:

«Ուրիշ բան, որ Հայաստանում վերջին տարիներին կարելի է նկատել հոգեկան առողջության ոլորտում մեծ տարբերություն` կապված առաջին հերթին օրենսդրական փոփոխությունների հետ, բայց հուսանք` առաջիկայում կլինեն փոփոխություններ գործնականում ևս»,- ասաց հոգեբանը:

Շիզոֆրեիան երկարատև խրոնիկ հիվանդություն է, որն ունի փուլային ընթացք: Սրացման փուլում հոգեբույժի կարիք է առաջանում: Իսկ ռեմիսիայի` վերականգնման ժամանակ կարևոր է հարազատների ու հոգեբանի դերը: Հոգեբանի խոսքով` պետք չէ խուսափել հոգեկան խնդիրներ ունեցող մարդու հետ շփումից:

«Կան կարծրատիպեր, որոնց համաձայն` շիզոֆրենիայով հիվանդը ագրեսիվ է, բայց ես պետք է նշեմ, որ հակառակը` նրանք այնքան լավ են արձագանքում ցանկացած բարության: Եվ նրանցից խուսափելով` հնարավոր է, կորցնենք նրանց»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր հոգեկան առողջության միջազգային օրն է: