տուն Լուրեր Բլոգ Հոգեբուժարանի նախկին տնօրենը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին

Հոգեբուժարանի նախկին տնօրենը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին

133
0

«Նուբարաշեն» հոգեբուժարանի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը «Ֆեյսբուքի» էջում գրել է.

«Մամուլից տեղեկացա Քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության կողմից հարուցված քրեական գործի մասին և քիչ առաջ խոսեցի տվյալ գործով քննիչի հետ, տեղեկացա, որ ինձ ավելի վաղ ուղարկվել է որպես վկա հարցաքննվելու ծանուցում, որը սակայն չեմ ստացել: Միևնույն ժամանակ նշեմ, որ օրենքով սահմանված կարգով ներկայանալու եմ Տավուշի քննչական վարչություն, գործի մանրամասներին տեղեկանալու համար։ Հարգելի լրատվամիջոցներին հայտնեմ, որ եթե ես չեմ ստացել ծանուցում, հետևաբար չէի կարող ներկայանալ նախաքննական մարմին, և այս դեպքում խոսք անգամ չի կարող լինել ստորագրությամբ ազատ արձակվելու մասին: Ցավում եմ, որ սա հերթական անգամ ներկայացվեց առողջապահության նախարարի հետ իմ ունեցած ենթադրյալ հարաբերությունների կոնտեքստում։

Հարգանով՝ Նարեկ Վանեսյան»: