տուն Լուրեր Հոգեբանին սպանողը «վերեւներից» հովանավորյա՞լ ունի

Հոգեբանին սպանողը «վերեւներից» հովանավորյա՞լ ունի

74
0

Araratnews.am-ը գրել էր, որ «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան մեջ մեղադրվողը անմեղսունակ է ճանաչվել:  Գրել էինք նաև, որ հարազատների համար կասկածելի է այս եզրակացությունը:   Անցել է արդեն մի քանի ամիս, սակայն դատական նիստերն անընդհատ  հետաձգվում են: Տուժող իրավահաջորդների փաստաբան Ալբերտ Քարամյանն Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ իր բազմաթիվ միջնորդությունները  դատախազությունն առանց հիմնավորման մերժում է: «Ես հաջորդ դատական նիստին՝ մարտի 7-ին,  պատրաստվում եմ բողոքելու դատախազության այս գործելաոճի դեմ: Տպավորությունն այն է, որ  ամբաստանյալը «վերեւներից» հովանավորյալ ունի, քանի որ ամեն ինչ անում են՝ նրան ազատելու համար»,- ասաց տուժողի իրավահաջորդների փաստաբանը:

Ալբերտ Քարամյանի խոսքով՝ Հրանտ Համբարձումյանը մեկ անգամ է եկել դատարան, սակայն նրան դատարան են բերել  առանց ձեռնաշղթաների: Փաստաբանը չի հավատում, որ  հոգեբանին սպանողն անմեղսունակ է, քանի որ որպես հոգեկան հիվանդ հաշվառված չի եղել, աշխատել է Մոսկվայում, հետո եկել է Երեւան:

Սոնա Դավթյան