Հնդկաստանի արեւմուտքում, Մախարաշտրա նահանգում տարեսկզբից մինչեւ ապրիլի 10-ը խոզագրիպից մահացել է 101 մարդ։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ԱՆ պաշտոնական ներկայացուցչին։
Ըստ նրա, իրավիճակը սրել է վերջին շրջանում օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը և անկումը։
Նշվում է, որ ներկայումս «խոզի գրիպ» են հայտնաբերել ևս 182 մարդու մոտ, իսկ մոտ 7400 մարդու հայտնաբերվել է նախնական ախտանիշները։