տուն Քաղաքական Միջազգային Հնդկաստանում անկարգությունների պատճառով խախտվել է ավելի քան 700 գնացքների երթեւեկությունը

Հնդկաստանում անկարգությունների պատճառով խախտվել է ավելի քան 700 գնացքների երթեւեկությունը

125
0

hndkastanՀնդկաստանի հյուսիսում՝ հարյանայի նահանգում, անկարգությունների պատճառով խախտվել է ավելի քան 700 գնացքների երթեւեկությունը: Այս մասին հայտնում է India Today-ն՝ վկայակոչելով իշխանություններին:

Ռոհթաք եւ Ջաջար շրջաններում անկարգությունները սկսվել էին հինգշաբթի երեկոյան, երբ խետական հաստատություններում եւ ԲՈՒՀ-երում աշխատատեղերի քվոտաները բարձրացնել պահանջող ջաթերը (էթնիկ խումբ) արգելափակել էին ավտոմայրուղիներն ու բարիկադներ բարձրացրել: Չնայած, որ նահանգի ղեկավարությունը զիջումների է գնացել, ցույցերը շարունակվում են, փոխանցում է RIA Novosti-ն:

Անկարգությունների ալիքով բռնկված 9 նահանգներում բանակային ստորաբաժանումներ են մտցվել: Շրջանում պարեկային ժամ է մտցվել, եւ անջատվել է ինտերնետ ու կարճ հաղորդագրությունների ծառայությունները: