տուն Քաղաքական Միջազգային Հնդիկ պապիկը վերակենդանացել է դիակիզման ժամանակ

Հնդիկ պապիկը վերակենդանացել է դիակիզման ժամանակ

124
0

OAP Wakes Up On Funeral Pyre

Հնդկաստանում մահացած համարվող Դիպակ Սինգհ պապիկը հանկարծ վերակենդանացել է նրա «դին» այրելու ժամանակ` վախեցնելով հարազատներին: Այս մասին գրոււմ է The Daily Mail-ը:

72ամյա հնդիկը կենդանացել է դիահերձման ավանդական արարողությունից րոպեներ առաջ: Սինգհը իր տանը գիտակցությունը կորցնելուց հետո զննվել է բժիշկների կողմից, որոնք արձանագրել են նրա մահը: Նրան տեղափոխել են դիակիզման վայր, ուր հարազատները սկսել են ավանդական երգեր երգել դիակն այրելուց առաջ: Սինգհի թոռնիկը պատմել է, որ երբ երգերի ձայնը սկսել է բարձրանալ, պապիկը հանկարծ սկսել է շարժվել, իսկ քիչ անց բացել է աչքերը և նստել:

Հասկանալով սխալը` հարազատները օգնել են նրան իջնել փայտերի վրայից, ուր նրան նախապատրաստում էին դակիզման: Սինգհը շնորհակալություն է հայտնում Աստծուց իր կյանքը փրկելու համար:

«Հուսով եմ` նրանք կհամբերեն մինչև ես մահանամ ու նոր այրեն ինձ», — ասել է Սինգհը: