ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը Մոսկվայում ՀԱՊկ մշտական ժողովի շրջանակներում հայտարարել է, որ մոտ ժամանակներս կարող է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում տեղի ունենա, հաղորդում է RIA Novosti-ն:
Զանյերը նշել է նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
«Անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով: Քաղաքական ղեկավարության հետ անհրաժեշտ է աշխատանք տանել»,- ասել է Զանյերը
«Նյու Յորքում ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի շրջանակներում երկու երկրների արտգործնախարարների , ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներ ենք ունեցել: Աշնանը ևս մեկ հանդիպում կարող է տեղի ունենա: Հույս ունենք, որ չի բացառվում մոտ ժամանակներս Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը»,- ավելացրել է Զանյերը: