տուն Լուրեր ՀՔԾ-ում Սերժ Սարգսյանին պետական սիմվոլ են համարում. Նիկոլ Փաշինյան (լուսանկար)

ՀՔԾ-ում Սերժ Սարգսյանին պետական սիմվոլ են համարում. Նիկոլ Փաշինյան (լուսանկար)

110
0

HQTS

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի լուսանկար եւ կատարել հետևյալ գրառումը.

«Այսօր մտել եմ Հատուկ քննչական ծառայության քննիչի սենյակ, տեսնեմ պատին փակցված է Սերժ Սարգսյանի մեծադիր լուսանկարը:

Ասում եմ՝ դուք որպես Հատուկ քննչական ծառայության քննիչ անկախ եք չէ՞: Ասում է՝ այո:

Ասում եմ՝ բա ձեր սենյակում ի՞նչ գործ ունի Սերժ Սարգսյանի դիմապատկերը: Ասում է՝ որպես պետական սիմվոլ:

Ասում եմ՝ պետական սիմվոլ եք ուզում՝ զինանշան կախեք, դրոշ կախեք:

Ուշադիր նայեցի՝ քննիչի սենյակում ոչ ՀՀ դրոշ կար, ոչ զինանշան»:

Պատգամավորը հիշեցնում է, որ Հատուկ քննչական ծառայության մասին ՀՀ օրենքի 17 հոդվածի համաձայն՝ «Հատուկ քննչական ծառայությունն ինքնուրույն պետական մարմին է և լիազորություններն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին»:

«Ուշադրություն դարձրեք, որ ՀՔԾ-ն այն մարմինն է, որ պետք է քննի պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունները: Եթե որեւէ մեկը ուզում է Սերժ Սարգսյանի կողմից կատարված հանցագործության մասին հաղորդում տա, փաստորեն պետք է հարցաքննվի այն սենյակներում, որտեղ փակցված է պոտենցիալ մեղադրյալի նկարը»,- գրում է Փաշինյանը: