Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնի ձայնագրության հրապարակումից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին պահանջեց Սասուն Խաչատրյանից ներողություն խնդրել: Պատրա՞ստ է ներողություն խնդրել Սասուն Խաչատրյանը Յուրի Խաչատուրովից:
Ի պատասխան Սասուն Խաչատրյանն ասաց. «Դուք ձեր տանը նստած խոսում եք, ինչ-որ մեկը գալիս ականջ է դնում: Հետո գալիս ասում են՝ ներողություն խնդրեք: Չեմ պատրասվում ներողություն խնդրել»: