տուն Լուրեր ՀՔԱՎ-ը զեկույց է ներկայացրել 2007-2015թթ. ՀՀ դեմ ՄԻԵԴ 55 վճիռների վերաբերյալ

ՀՔԱՎ-ը զեկույց է ներկայացրել 2007-2015թթ. ՀՀ դեմ ՄԻԵԴ 55 վճիռների վերաբերյալ

95
0

arm142833905877

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի  գրասենյակն ուսումնասիրել է 2007 թ. մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը Հայաստանում ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը և աձանագրված խախտումները։

Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից տեղեկացնում են, որ ներկայացվող զեկույցի ուսումնասիրության նպատակն է եղել ամփոփ տեղեկատվություն տրամադրել Հայաստանում ՄԻԵԴ վճիռների կատարման մեխանիզմների, 2007 թ. մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վիճակի վերաբերյալ՝ բացահայտելով և վճիռների կատարման մեխանիզմների, և առանձին վճիռների կատարման նպատակով համակարգային լուծում և ընդհանուր բնույթի միջոցառումներ պահանջող խնդիրը և ներկայացնել դրանց լուծման ուղղությամբ առաջարկություններ: Ուսումնասիրության առարկա է դարձել ՀՀ վերաբերյալ Եվրոպական դատարանի թվով 55 վճիռ, որոնցից մեկը ուսումնասիրության ժամանակահատվածում դեռևս ուժի մեջ չէր մտել: Նշված վճիռներով արձանագրված խախտումները և վճիռների կատարման ընթացքը ամփոփված է «Ամփոփ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության դեմ կայացված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և դրանց կատարման վերաբերյալ» տեղեկանքում:

Զեկույցում մանրամասն անդրադարձ չի կատարվել առանձին գործերով անհատական բնույթի միջոցառումների և արդարացի փոխհատուցման վճարման վիճակին, այլ ուսումնասիրվել է դրանց համակարգային պատկերը:

Զեկույցի պատրաստման ընթացքում օգտագործվել են պաշտոնական աղբյուրներում տեղադրված տեղեկատվությունը, քաղաքացիական հասարակության կողմից կատարված և այլ ուսումնասիրություններ:

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ  http://hcav.am/publications/08-09-2016-9874566/