տուն Քաղաքական Միջազգային Հիվանդը ջութակ է նվագել գլխուղեղի վիրահատության ժամանակ (տեսանյութ)

Հիվանդը ջութակ է նվագել գլխուղեղի վիրահատության ժամանակ (տեսանյութ)

100
0

Untitled

Գերմանական Spiegel-ը պատմել է զարմանահրաշ մի պատմության մասին, որը տեղի է ունեցել Իսրայելում։ Գլխուղեղի վիրահատության ժամանակ լիտվացի ջութակահարուհի Նաոմի Էլիշուվը չի բաժանվել իր գործիքից և ջութակ է նվագել վիրահատության ընթացքում։

Ջութակահարուհին երկար ժամանակ տառապել է ձեռքերի դողէրոցքից։ Նա վիրահատվել է Իսրայելում, ուր տեղային թմրեցման միջոցով նրա գլխուղեղում տեղադրվել է 1.3 միլիմետր հաստությամբ սարք։ Բժիշկները նշել են, որ սարքը ճիշտ վայրում տեղադրելու համար անհրաժեշտ էր հիվանդի օգնությունը, այդ պատճառով նա ջութակ է նվագել, իսկ բժիշկները պարզել են գլխուղեղի ակտիվ վայրը և տեղադրել սարքը։

Այժմ ջութակահարուհին կարող է հանդես գալ հանդիսատեսի առաջ։