տուն Լուրեր Հիվանդացեք, մի եկեք ԵՏՄ-ի քվեարկությանը. Զարուհի Փոստանջյանի կոչը

Հիվանդացեք, մի եկեք ԵՏՄ-ի քվեարկությանը. Զարուհի Փոստանջյանի կոչը

116
0

Zaruhi_Postanjyan

«Այս համաձայնագիրը տնտեսական փաստաթուղթ չէ, այլ քաղաքակրթությունների բախում է»,- ԱԺ նիստին խոսելով ԵՏՄ անդամակցությունից՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Զարուհի Փոստանջյանը ռուսերենով ցիտեց ռուս մտավորականներից մեկին, իսկ Գալուստ Սահակյանն էլ նկատեց, որ վերջինս խախտում է լեզվի մասին օրենքը:

«Դուք բոլորդ էլ շուտով ռուսերեն եք խոսելու»,- արձագանքեց տիկին Փոստանջյանը:

Ըստ նրա՝ այս փաստաթղթով կորցրեցինք անցած 20 տարիները և այդպես էլ չկայացանք, և ցավով նշեց, որ ՀՅԴ-ի կողմ լինելն էլ չի հասկանում:

«Գործարարները առաջին տուժողներն են լինելու»,- ասաց Զարուհին և կոչ արեց չմասնակցել քվեարկությանը չմասնակցել, հիվանդանալ և մնալ տանը: