Կառավարությունն այսօր հավանություն տվեց հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը եւս մեկ տարով երկարաձում նախատեսող օրինագծին:
«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի մասին որոշումը ներկայացրել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Վալերիյ Օսիպյանն ասաց, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված է, որ հին նմուշի անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրվելու է մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը, հետևաբար հունվարի 1-ից հետո ՀՀ քաղաքացիներին կարող են տրամադրվել բացառապես կենսաչափական անձնագրեր:
ՀՀ ոստիկանապետն ասաց, որ այժմ առաջարկվում է ժամկետը սահմանել ոչ թե 2019 թվականի հունվարի մեկը, այլ՝ 2021 թվականը: