Հնագույն ժամանակներում չինացիները կարողացել են վարժեցնել արջերին։ Այս մասին են վկայում Հենան նահանգում անցկացված հնագիտական պեղումները։ Նշվում է, որ այդ ժամանակ արջերը ապրել են շների և ընտանի այլ կենդանիների հետ միասին։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Գիտնականները հին բնակավայրերում գտել են արջի կմախք։ Նրանց կարծիքով՝ դա վկայում է այն մասին, որ այն ժամանակ արջը եղել է «մարդու բարեկամը»։ Չի բացառվում, որ մարդիկ արջին ավելի շուտ են վարժեցրել, քան շանը։
Նախկինում կարծիք կար, որ մարդը շանը վարժեցրել է մոտ 33 հազար տարի առաջ, և այդ կենդանին եղել է առաջինը կենդանական աշխարհում, ով «բարեկամացել» է մարդու հետ։