տուն Լուրեր Հիմնավորելու խնդիր չկա. ՊԵԿ նախագահը՝ ԱԺ-ում դռնփակ նիստի մասին

Հիմնավորելու խնդիր չկա. ՊԵԿ նախագահը՝ ԱԺ-ում դռնփակ նիստի մասին

166
0

Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության կողմից իրեն ԱԺ կանչելուն եւ պարգեւավճարների մասին բացատրություն պահանջելուն:

ՊԵԿ նախագահը հորդորեց հարցերն ուղղել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: «Դռնփակ նիստում աշխատանքային քննարկում էր, որի մասին ասեցի այն, ինչ կարող էի»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Հարցին՝ իրավասո՞ւ էին կանչելու ՊԵԿ նախագահին  ԱԺ, Դավիթ Անանյանն ասաց՝ իրավասության խնդիր չկա: «Գործընկերներն ինձ հրավիրել են, ես եկել եմ, քննարկել ենք»,- ասաց Դավիթ Անանյանը:

Իսկ եթե ընդդիմությունը հրավիրի ՊԵԿ նախագահին ԱԺ, կգա՞: Պատասխանը դրական էր՝ այո:

ՊԵԿ նախագահը վստահեցրեց՝ հիմնավորելու խնդիր չկա, կա պարզաբանման խնդիր:

Ինչո՞ւ հենց ՊԵԿ նախագահին կանչեցին Ազգային ժողով, Դավիթ Անանյանը հորդորեց հարցն ուղղել պատգամավորներին: