Համաշխարհային բանկի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում 2016թ. հիմնանորոգվել է 7,8 կմ երկարությամբ Արմավիր-Նորապատ-Մրգաշատ-Արեւիկ-Եղեգնուտ-Երասխահուն ճանապարհային հատվածը:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հրամանով ձեւավորված հանձնաժողովը կատարված շինարարական աշխատանքներն ամփոփեց հենց տեղում:
Ճանապարհն ընդհանուր առմամբ շուրջ 19 կմ է: Այն սկսվում է Արմավիր քաղաքով անցնող Մ-5 միջպետական ավտոճանապարհից, անցնում Նորապատ, Մրգաշատ համայնքներով եւ Արեւիկ գյուղի վերջնամասում միանում 2015 թ. նույն ծրագրով վերականգնված 11կմ երկարությամբ Արեւիկ – Եղեգնուտ — Երասխահուն ճանապարհահատվածին՝ հասնելով մինչեւ Մ-3 միջպետական ավտոճանապարհին: