ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը միացել է Նյու Յորքում ամեն տարի անցկացվող Pride գեյ-շքերթին, որպեսզի իր աջակցությունը հայտնի ԼԳԲԹ համայնքին` հաղորդում է CNN-ը:
Նշվում է, որ Քլինթոնը շքերթին միացել է Գրինվիչ Վիլիջում գտնվող Stonewall Inn գեյ-բարի մոտից, որը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հրամանագրով նախօրեին ստացել է երկրի ազգային հուշարձանի կարգավիճակ:
Հիլարի Քլինթոնի հետ միասին գեյ-շքերթին մասնակցել են նաև Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն և Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:
https://youtu.be/xcJGELaeJOA