տուն Սպորտ Հիդինկն առայժմ կմնա Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում

Հիդինկն առայժմ կմնա Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում

108
0

hidink

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը կշարունակի պաշտոնավարել։ Նիդերլանդների թագավորական ֆուտբոլային միությունն առյժմ չի պատրաստվում պաշտոնանկ անել 67-ամյա մասնագետին, չնայած հավաքականի ցուցադրած դժգույն խաղին։ Եվրո 2016-ի առաջին երեք խաղում Հոլանդիան կրել է երկու պարտություն։

Ֆեդերացիան այս պահին չի կարող գտնել Հիդինկին արժանի փոխարինող։

Հոլանդացին այս պաշտոնում կմնա առնվազն մինչև նոյեմբեր, երբ նրա թիմն ընկերական հանդիպում կանցկացնի Մեքսիկայի հավաքականի հետ, ինչպես նաև Եվրո 2016-ի շրջանակներում կմրցի Լատվիայի հետ։