Նիդերլանդների թագավորական ֆուտբոլային միությունը հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկի հետ պայմանագիրը խզելու մասին: Այս մասին հաղորդում են հոլանդական լրատվամիջոցները:
68-ամյա մասնագետի հետ պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ։ Պատճառը՝ Եվրո 2016-ի որակավորման փուլում Հոլանդիայի հավաքականի անբավարար արդյունքներն են: «Ցավում եմ, որ ամեն ինչ այսպես ստացվեց: Ինձ համար պատիվ էր կրկին մարզել ազգային հավաքականը: Հաջողություն եմ մաղթում հետնորդիս, ամբողջ շտաբին և թիմին՝ Ֆրանսիայի առաջնության ճանապարհին», — ասել է նա: