տուն Uncategorized ՀՀԿ-ում նույնիսկ ուսուցչուհիներն են գողական

ՀՀԿ-ում նույնիսկ ուսուցչուհիներն են գողական

257
0

Ծնողներս պնդում են, որ 90-ական թվականներին Բենյամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ֆրանսիական թեքումով դպրոցը քաղաքի լավագույն դպրոցներից էր, այդ իսկ պատճառով՝ չնայած նրան, որ այն մեր տնից բավականին հեռու էր գտնում ես եւ ավագ քույրս ստիպված եղանք տասը տարի ամեն օր ողջ քաղաքը կտրել անցնել եւ հաճախել տվյալ դպրոց: Խոստովանեմ, որ դպրոցը մեզ առանձնապես փայլուն գիտելիքներ չտվեց, սակայն արդարության համար պետք է ասել, որ կյանքի ընթացքում պարզվեց, որ Երեւանում ֆրանսերենի իմացությունը մի յուրահատուկ առավելություն է: Քանի որ քաղաքի գրեթե բոլոր դպրոցներում օտար լեզուն անգլերենն էր, ֆրանկոֆոն երիտասարդությունը մի տեսակ առանձնանում էր ընդհանուրի ֆոնին:

Այն ժամանակ մեր դպրոցում մի երիտասարդ, կիսագողական եւ աղմկարար հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի էր աշխատում՝ Վերդյան Շողերը: Մեր ավարտելուց հետո նա դարձավ նաեւ դպրոցի ուսմասվարուհի: Վերջերս դասընկերուհիներիցս մեկը մի դրվագ էր հիշել, թե ինչպես 2008-ին՝ մարտի 1-ից հետո Վերդյանը մտավ իրենց դասարան՝ ակնհայտ ոգևորված, որ էդ «նառկաման միտինգիստներին» վերջապես ցրել են: Ընկերուհիս հիշեց, թե ինչպես երկար վիճելուց, ինչ ասես խոսելուց հետո վերոնշյալ դասատուն ձեռքի հետ էլ ավելացրեց. «Յանի էդ Վանոն ի՞նչ գրող ա որ: Ջան իմ գնդակ իմ գնդակը չի՞ դրա գրածը…»:

Վերդյանի հետ կապված մեկ այլ տհաճ հիշողություն էլ ես ունեմ: Մի օր դասի ժամանակ նա հերթական թելադրության գնահատականներն էր հայտնում բոլորիս: Մեր դասարանի Կլարան լավ էր սովորում, սակայն տվյալ թելադրությունից երեք էր ստացել, Կլարային իր գնահատականը բարձրաձայնելուց հետո ուսուցչուհին շրջվեց վերջինիս եւ ասաց. «Դու թքեցիր հայոց փայտիկին»:

Մեր հայոց լեզվի ու գրականության դասատու Վերդյան Շողերն այսօր ՀՀԿ ցուցակի 112 համարն է եւ ռեյտինգային համակարգով իր թեկնածությունն է դրել թիվ 4 ընտրատարածքում:

Մարիամ Մարգարյան