տուն Լուրեր ՀՀԿ-ն կողմ քվեարկեց ընդդիմությանը

ՀՀԿ-ն կողմ քվեարկեց ընդդիմությանը

97
0

azgayin-joxov

ԱԺ-ն այսօր ձայների 97 կողմ, 3  դեմ, եւ 4 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի կողմից ներկայացված առաջին ընթերցմամբ ԱԺ կանոնակարգի ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Մինչ քվերակությունը վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ  ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Վերջինս հայտարարեց, որ ՕԵԿ-ի ոչ դրական դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ նախագծով կրճատվում է արտահերթ հարց տալու իրավունքը: «Քանի որ նախագծում, բացի գրավոր հարցերից, առաջարկվում էր կրճատել արտահերթ հարց տալու իրավունքը՝ 3-ը դարձնելով 2: Նկատի ունենալով նաև այն, որ հեղինակին դուր չեկավ մեր առաջարկը՝ մենք այսօր էլ շարունակում ենք պնդել, որ ՕԵԿ-ը կողմ չի քվեարկելու»,- հայտարարեց Մարգարյանը:  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն է իր հեթին հայտարարեց, որ ՀՀԿ-ն նախագծին կողմ կքվեարկի, որպեսզի այն առաջին ընթերցմամբ ընդունվի: «ՀՀԿ-ն կողմ կքվեարկի, իսկ քննարկումների արդյունքում իր վերջանական դիրքորոշումը կարտահայտի»,-ասաց նա: