Որտե՞ղ է Հանրապետականի վախը։ Որ եթե հանկարծ վարչապետ չընտրվելու դեպքում քաղաքացիները որոշեն հավաքվել Ազգային ժողովի մոտ ու թույլ չտան, որ պատգամավորները մասնակցեն վարչապետ ընտրելու նիստին, այդ նիստը չհամարվի չկայացած։ Այս մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից ասաց«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, նշելով, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությամբ ՀՀԿ-ն բացահայտեց իր վախը։
Պատգամավորը նշեց, որ ՀՀԿ-ն փորձում է սրանով ձախողել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը։
Նշենք, որ այսօր Ազգային ժողովի նիստում ՀՀԿ պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում ՀՀԿ խմբակցության առաջարկած փոփոխությունները, որոնցից մեկը վերաբերում էր վարչապետի չընտրվելու դեպքում խորհրդարանը ցրել-չցրելու հարցին։