տուն Լուրեր ՀՀԿ կրծքանշանով վախեցած գյուղնախարարը (տեսանյութ)

ՀՀԿ կրծքանշանով վախեցած գյուղնախարարը (տեսանյութ)

119
0

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում հայտնված Առաքելյան Իգնատին, ով պաշտոնը ստանալուն պես անցավ Մելիք-Ադամյան փողոցով եւ արագորեն  կրծքին փակցրեց ՀՀԿ «զնաչոկը», լավագույնս սերտել է ՀՀԿ-ի պորտաբույծ հատվածի դասերը: Առաքելյան Իգնատին, ով այնքան արագ էր շտապում անդամակցել Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությանը եւ իր պատվավոր տեղը զբաղեցնել շմայսների, թոխմախների եւ մյուսների կողքին, մոռացել էր անգամ կարդալ Նժդեհի գաղափարախոսությունը: ՀՀԿ հնաբնակները իհարկե նախարարի ձեռքը  շտապեցին  տալ գիրքը` հորդորելով այն կարդալ:

Իգնատի Առաքելյանը, ով համարվում է Կարեն Կարապետյանի թեւի ներկայացուցիչը, գյուղատնտեսության ոլորտից բավականին հեռու է: Նրան ոլորտին վերաբերող ինչ բնույթի հարց ուղղում ես, տալիս է հերթապահ դարձած պատասխանը. «Այդ հարցն ինչո՞ւ եք ինձ տալիս», կամ լավագույն դեպքում նշում է, որ արձանագրված դեպքերն ու զարգացումները իր ղեկավարման օրոք չի եղել: Առաքելյան Իգնատին նախարարի պաշտոնը զբաղեցնելուց առաջ գոնե պետք  է իմանար, որ ստանձնելով պատասխանատվություն, միեւնույն ժամանակ ստանձնում է նաեւ բոլոր այն խնդիրներն ու թերացումները, որոնք արձանագրվել են իր նախորդների ժամանակ, եւ դրանց լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկել, ոչ թե ջայլամի քաղաքականություն վարել:

Հաջորդ տարի ՀՀԿ-ն կոալիցիոն գործընկերոջ հետ ընտրելու է Հայաստանի վարչապետ: Առաքելյանի անմիջական ղեկավար Կարեն Կարապետյանն ու կուսակցապետ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդներն են: Սա չեն  բացառում նաեւ իրենք՝ Սարգսյանն ու Կարապետյանը, տարբեր հարցազրույցների ժամանակ:

Araratnews.am-ն այսօր ՀՀԿ-ական նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ իր համար Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Կարեն Կարապետյանն են ընդունելի վարչապետ, ո՞ւմ կցանկանար ինքը տեսնել 2018 թվականին: Հարցը լսելուց հետո Առաքելյանը դիմեց մյուս լրագրողներին` այլ հարցեր: Երբ հարցը կրկնեցինք, Առաքելյան Իգնատին հայտարարեց, թե անտեսում է մեր հարցերը:

Ամենայն հավանականությամբ, Իգնատի Առաքելյանը վախենում է հարցի վերաբերյալ իր տեսակետը հայտնելուց: Նա դժվար թե կարողանար ասեր, որ Սերժ Սարգսյանին է ցանկանում տեսնել վարչապետի պաշոնում կամ հակառակը, քանի որ երկու դեպքում էլ կարժանանար նրանցից մեկի կշտամբանքին:

Ի գիտություն պետական պաշտոնյայի. անտեսել անցանկալի հարցերը` ձեզ չի հաջողի: Ինչ վերաբերում է կոնկրետ լրագրողին եւ լրատվամիջոցն անտեսելուն, ապա խորհուրդ կտանք դեռեւս գործող նախարարին շատ ուշադիր լինել իր հայտարարություններում:  Առաջիկայում առավել հանգամանալից կանդրադառնանք Իգնատի Առաքելյանի ղեկավարած կառույցում տիրող իրավիճակին, նրա կատարած ծրագրերին, ինչպես նաեւ չծառայած որդուն:

Փայլակ Ֆահրադյան