տուն Լուրեր Բլոգ ՀՀԿ-ի խայտառակ պարտությունը Շիրակի մարզում

ՀՀԿ-ի խայտառակ պարտությունը Շիրակի մարզում

86
0

yntrutyun

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Նոյեմբերի 5-ին Հայաստանի բոլոր մարզերում,այդ թվում նաև Շիրակի մարզի խոշորացված համայնքներում, անցկացվեցին համայնքապետերի ընտրություններ…Շիրակի մարզում տեղի ունեցան երեք համայնքների՝Ախուրյանի (միավորում է 8 գյուղ),Մարմաշենի (միավորում է 15 գյուղ) և Անիի(միավորում է 17 գյուղ) համայնքապետերի ընտրություններ…Ընտրությունների արդյունքները բավականին տհաճ են ՀՀԿ-ի համար,քանի որ մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարի կողմից ՄԻԱԿ սատարվող թեկնածու՝Մարմաշենի համայնքապետի թեկնածու,Քեթիի նախկին գյուղապետ Թորգոմ Սահակյանը պարտություն կրեց…Այդ խոշորացված համայնքում,որը միավորում է 15 գյուղ,որոնցից Մարմաշեն,Մայիսյան,Շիրակ,Վահրամաբերդ համայնքները Գյումրիի արվարձանային և բավական մեծ բնակչություն ունեցող գյուղեր են,հաղթանակ է տարել ՀՅԴ-ի ներկայացուցիչ,գործարար Կարեն Արշակյանը,ով ստացել է 1463 ձայն…ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված Թորգոմ Սահակյանը ստացել է 1289 ձայն…
Խոշորացված Ախուրյան համայնքի ղեկավար ընտրված Արծրունի Իգիթյանի(ստացել է 1464 ձայն) և Անիի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրված Արտակ Գևորգյանի(ստացել է 3909 ձայն)հաղթանակի մեջ ՀՀԿ մարզային կառույցը ՈՉ ՄԻ լումա չունի…Ախուրյանի պարագայում ՀՀԿ-ն, չունենալով հարմար թեկնածու, ստիպված եղավ պաշտոնապես պաշտպանել Ախուրյանը գրեթե քառորդ դար ղեվարարած ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանին,իսկ Անիում հաղթանակ տարած Արտակ Գևորգյանին էլ ՀՀԿ մարզային կառույցը հնարավորինս “խանգարում” էր՝ծածուկ պաշտպանելով թեկնածուներից մեկին…Արտակ Գևորգյանին հիմնականում սատարել է նրա քավորը՝ԱԺ պատգամավոր,”հնաբնակ” ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը…
Շիրակի մարզում նոյեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՀՅԴ-ն հաղթեց ՀՀԿ-ին…
Հ.Գ.Տարօրինակն այն է,որ Մարմաշեն համայնքը միավորող 15 գյուղերի նախկին ղեկավարները գրեթե բոլորը ՀՀԿ-ական էին,սակայն մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի կողմից պաշտպանված թեկնածուն,որի համար վերջինս քաղաքական գովազդում էլ էր նկարահանվել, պարտություն է կրում… Հարց է ծագում. համալսարանի աշխատանքներն անտեսած ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն ում է՞ հերթական անգամ մեղավոր դարձնելու իր անհաջողության համար՝ լծվելով իր սիրելի “դավադրությունների տեսություն” նախասիրությանը՝ ով է կանգնած այս ամենի թիկունքին…»։