տուն Լուրեր ՀՀԿ ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը. կուսակցության համամասնական ցուցակը հրապարակվեց

ՀՀԿ ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը. կուսակցության համամասնական ցուցակը հրապարակվեց

186
0

Vigen

Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այս մասին այսօր գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մեր համամասնական ցուցակը բաղկացած է 64 ներկայացուցիչներից, գուցե որոշակի տեխնիկական փոփոխություններ լինեն»,- հայտարարեց Շարմազանովը, ապա ընթերցեց առաջին տասնյակում տեղ գտած ՀՀԿ-ականների անունները.

1.Վիգեն Սարգսյան

2.Տարոն Մարգարյան

3.Արփինե Հովհաննիսյան

4.Արա Բաբլոյան

5.Արմեն Ամիրյան

6.Արմեն Աշոտյան

7. Էդուարդ Շարմազանով

8.Մարգարիտ Եսայան

9.Սամվել Ֆարմանյան

10. Կարեն Ավագյան

ՀՀԿ շտաբը ղեկավար, որպես այդպիսին, չի ունենա: Ըստ Շարմազանովի՝ ՀՀԿ-ն որոշել է, որ շտաբը պետք է ղեկավարվի գործադիր մարմնի կողմից՝  կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: